Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

62-ամյա հայ գերի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

62-ամյա հայ գերի Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման
13.07.2024 | 08:15

Մինչ Գերագույն գլխավոր պետական դավաճանը հեծանվային հերթական շոուների մեջ է` Բաքվում 62-ամյա հայ գերի Ռաշիդ Բեգլարյանին, ով անցած ամռանն էր առևանգվել` դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թշնամական միֆ հանդիսացող այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության մասնակցության համար:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6209

Մեկնաբանություններ